Ռիհաննան նոր ալբոմ կթողարկի
Ռիհաննայի երկրպագուները կարող են արտաշնչել. փոփ երգչուհին ասել է, որ դեռ վաղ է թոշակի անցնելու համար։ Այս մասին նա խոսել է իր ապրանքանիշի նոր հավաքածուի շնորհանդեսի ժամանակ, հաղորդում է Daily mail-ը։
Ռիհաննայի վերջին ելքը կարծես թե մեծ աղմուկ է բարձրացրել, այն է՝ շապիկին «Ես թոշակի եմ անցել» գրության պատճառով։ Երգչուհու երկրպագուները դա ընդունել են որպես պատասխան բազմաթիվ հարցերի, թե երբ է թողարկվելու նոր ալբոմը։ Կարծես եկել է պահը, երբ Ռիռին պատրաստ է նոր ստեղծագործություն ներկայացնել ամբողջ աշխարհին։ «Ես այնքան երկար եմ աշխատել ալբոմի վրա, որ այժմ ամեն ինչ մի կողմ եմ դրել և պատրաստ եմ վերադառնալ ստուդիա»,- խոստովանել է արտիստը։
Ի դեպ, երկրպագուների մոտ նման ոգևորությունն առաջացել է մի պատճառով՝ 2016 թվականից երգչուհին ոչ մի ալբոմ չի թողարկել։ Վերջին ութ տարիների ընթացքում նա հոգ է տանում իր ընտանիքի և երեխաների մասին։