Գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է․ ԱՆ
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, NEWS.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Տուժածներից մեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է. նրա վիճակը գնահատվում է ծանր: Մյուս չորս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունից տուժած 7 անձ տեղափոխվել էր Երևանի Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: Տուժածներից երկուսը գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: