Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածներից ևս 7-ը դուրս են գրվել հիվանդանոցից.ԱՆ
Բաղրամյան պողոտայում երեկ՝ հունիսի 13-ին, տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած քաղաքացիներից ևս 7-ը դուրս են գրվել հիվանդանոցներից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Դեռևս հիվանդանոցներում գտնվող 9 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության»,-հավելեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել:
Տուժել են նաեւ լրագրողներ։ Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք: Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան: