Գյումրիում ավտոմեքենա է այրվել
Հունիսի 12-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիմաֆորի փողոցի թիվ 12 հասցեի մոտակայքում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Վ.). տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:58-ին, մարվել՝ 15:07-ին: Այրվել է ավտոմեքենան: