Երևան, 22.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Արթուր Գրիգորյանն ազատվել է Փաշինյանի օգնական... Կազանում մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժո... Վերաօծվել է Վահագնի համայքի Սուրբ Մարիամ Աստվ... Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով ... Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի... 8-ամյա աղջկան 1000 դրամի դիմաց առաջարկել են ս... «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ... Գեղարքունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի ... Տեղի է ունեցել կանադահայ երաժիշտ, կիթառահար Լ... 28-ամյա անձը քարով հարվածել է պարեկային ավտոմ... Փաստը մնում է փաստ, որ Արցախը միջազգայնորեն ճ... Արթուր Բաղդասարյանին և նրա ընտանիքի անդամների... Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման համար կասեցվ... Հրդեհ` Փամբակ գյուղում Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԺ նիստ․ Ուղիղ Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուց... Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի ԲՏԱ նախարարի նախկին տեղակալ Ավետ Պողոսյանը` Հ... «Տագնապի զգացողություն». ՊՎԾ պետ Ռոմանոս Պետր... Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ.... ՔՊ-ում էլ են մտահոգ. Ի՞նչ են քննարկել փակ նիս... Փոփոխություններ` ընտրական օրենսգրքում, ՀՌՀ ան... Կհարցաքննեն կուսակիցներին. Քյարամյանին եւս կկ... «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավ... Տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայ... Ջուր չի լինելու․ հասցեներ Դու մեզ պարտք ես․ Լապորտան՝ Ֆլիկին ՌԴ նախագահն ու Պաղեստինի առաջնորդը կքննարկեն ... Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքն... Հայաստան-Գանա հարաբերությունների զարգացման դի... Չելսիի ապագա ֆուտբոլիստը գերազանցել է Նեյմարի... Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն ... Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավայ... Ուկրաինայի նախագահը հայտարարել է Կուրսկի մարզ... Դմիտրի Կալմիկովը որոնվում է որպես անհետ կորած... Վրաստանի որոշ շրջաններ տուժել են տարերային աղ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկությ... Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel ... Բաքուն կշարունակի վճռական քայլեր ձեռնարկել խա... Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափ... Սպիտակ տունը մտահոգ է Իրանի դեմ Իսրայելի պատա... Նեյմարը մեկ տարի անց վերադարձավ խաղադաշտ․ Ալ ... Լիբանանում շտապօգնության չորս աշխատակից է զոհ... Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյան տեղումներ ե... Ադրբեջանի խորհրդարանում «Վերադարձ Արևմտյան Ադ... Ադրբեջանի խորհրդարանում «Վերադարձ Արևմտյան Ադ... Երևանում բեռնատարն ընկել է փոսը․ օգնության են... Կանաչապատ պուրակ՝ Նորք-Մարաշում Աննա Հակոբյանն այցելել է Մխիթարյան ճեմարան «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույ... Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց... Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացե... Կմշակվի «Հրազդանի կիրճ» համայնքային պարկի կառ... Փաշինյանն իր խորհրդականին գործուղում է Թուրքմ... Ըմպանի բորբոքում, կոկորդի ցավ, ֆարինգիտ․ ինչ ... «Ակադեմիական քաղաքը» փորձ է զարգացնելու Հայաս... Պետությանը պատճառված շուրջ 160 մլն դրամ վնասը... Երևանում հայտնի «Ակվարիում» ռեստորանային համա... Օտարերկրացի կինը ներմուծում և իրացնում էր թմր... «Շնորհակալություն ազգին պարգևած հպարտության պ... ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են Ազգային ժ... Քաջարանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տե... Որոշ անձինք փորձել են օգտվել Քրեակատարողական ... Վրաերթի հետևանքով 9-ամյա աղջիկ է մահացել Միհրան Պողոսյանի կուսակցությունը հանցանքի մաս... Սիլիկյան թաղամասում մեկ օր ջուր չի լինի Նախագահը Կիպրոսի նորանշանակ դեսպանի հետ քննար... Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորան... ԱՄՆ-ն աջակցում է սահմանների ամրապնդմանն ուղղվ... Հայտնի է Վիետնամի նոր նախագահի անունը Վրաստանի իշխանությունները մտադիր են հասնել եր... Հանցագործությունը մանրակրկիտ ծրագրվել է. մանր... Մարիխուանա՝ տանը, կանեփի թփեր` հողամասում. Չա... Սինգապուրի խորհրդարանի նախագահն իր աջակցությո... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահա... ՄԻՊ արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պ... Սեպտեմբերին 53 հարկ վճարողի մոտ արձանագրվել է... Մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայի... Աշտարակ-Երևան ճանապարհին ինքնավթարի ենթարկված... Գրանցվել է 576 դեպք, որից 190-ը՝ արտակարգ. ՓԾ... ՀՀ ԱԺ փոխնախագահը չինացի գործընկերներին է ներ... Ավարտվել է «Կասկադ» համալիրի արդիականացման ծր... Երևանում ապամոնտաժվել է 3818 գովազդային վահան... Գրոսմայստեր Արամ Հակոբյանը` Pavlodar Open 202... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երևանում առևտրային սուբյեկտների վարչական իրավ... Ավտոբուսից երեք ուղևորի ընկնելու դեպքի առթիվ ... Նավալնիի կինը Ռուսաստան վերադառնալու դեպքում ... Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ «Երևանի ավտոբուս» ընկերությունը փորձնական իրա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթ... Հայաստանի խուլերի միավորման նախկին և ներկա նա... Այժմ ՀՀ ՄԻՊ գրասենյակը լիովին անկախ կառույց է... Անահիտ Ավանեսյանը Վանաձորում հանդիպել է կանան...

Թուրքիան աջակցում է արտերկրի իր քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանը վանում է իր Սփյուռքը․ Հարութ Սասունյան

Հայաստանը շատ մեծ Սփյուռք ունի, որը գնահատվում է յոթ միլիոն՝ Հայաստանի բնակչության ավելի քան կրկնակին։ Հայաստանի իրար հաջորդող իշխանություններն այս վիթխարի հարստության միայն չնչին մասն են ներգրավել ի շահ հայրենիքի: Սփյուռքը Հայաստանի ամենակարևոր աջակիցն է, սակայն այն անտեսվում է: Սա նման է մի սոված մարդու, որն անտեսում է իր մոտ եղած ադամանդներով լի պայուսակը։

Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի աջակցությունը ներգրավելու փոխարեն, ճիշտ հակառակն է արել՝ խոչընդոտներ ստեղծելով սփյուռքի մասնակցության համար Հայաստանի զարգացման գործում: Սփյուռքահայերը զրկված են ընտրություններում քվեարկելու իրավունքից և արգելված է նրանց կողմից բարձր պաշտոններ զբաղեցնելը: Նույնիսկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող, բայց արտերկրում ապրողներին չի թույլատրվում քվեարկել Հայաստանի դեսպանատներում կամ հյուպատոսություններում։

Հայաստանի ներկայիս իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի քանդի միակ կամուրջը, որ կար հայրենիքի և իր մեծ Սփյուռքի միջև՝ փակելով Սփյուռքի նախարարությունը: Փոխարենը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անխոհեմաբար «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար» նշանակեց ոչ պիտանի մի սփյուռքահայի՝ Զարեհ Սինանյանին։ Սինանյանը շրջում է ամբողջ աշխարհում Հայաստանի հարկատուների հաշվին՝ Փաշինյանի վարչակարգի համար քարոզչություն իրականացնելու նպատակով:

Մինչդեռ, թուրքական հզոր կառավարությունը, գիտակցելով իր սփյուռքի հետ սերտ հարաբերություններ ունենալու օգուտները, մեծ արշավ է սկսել՝ ամրապնդելու իր կապերը աշխարհի տարբեր երկրների թուրքերի հետ:

Թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը Nordic Monitor կայքում հրապարակել է հոդված՝ «Թուրքիան ընդլայնում է իր սփյուռքի ներգրավվածությունը՝ արտերկրում քաղաքական նպատակների հասնելու համար» վերնագրով։ Նա կարևոր մանրամասներ է հայտնում իր սփյուռքի հետ Թուրքիայի մոտեցման մասին:
«Թուրքիայի կառավարությունը նախատեսում է ընդլայնել իր աջակցությունը սփյուռքի խմբերին արտերկրում, ինչպես ֆինանսական, այնպես էլ այլ միջոցներով, նպատակ ունենալով խթանել ավելի ամուր նվիրվածություն Թուրքիայի նկատմամբ, հաղթահարել իրավական և վարչական մարտահրավերները հյուրընկալող երկրներում, խրախուսել ակտիվ քաղաքական ներգրավվածություն և կապեր հաստատել ոչ թուրքական կրոնական համայնքների հետ», գրել է Բոզքուրտը։

Թուրքական կառավարության սփյուռքի գործակալությունը՝ «Արտասահմանյան թուրքերի և հարակից համայնքների նախագահությունը» (թուրքերեն՝ YTB), պատրաստել է 71 էջանոց պաշտոնական զեկույց՝ «Ռազմավարական ծրագիր 2024-2028 թվականների համար», որը մանրամասնորեն ներկայացնում է գործակալության հատուկ նպատակները, նրա տեսլականը, առաքելությունը և «սփյուռքի համայնքի մոտ յոթ միլիոն անդամների զորաշարժման ռազմավարությունը՝ թուրքական կառավարության քաղաքականությունն առաջ մղելու համար»:
YTB-ի նպատակն է «աջակցել Թուրքիայի հավակնություններին` դառնալու աշխարհի առաջատար տերություններից մեկը, մի տեսլական, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ձևակերպվել է որպես «Թուրքիայի դար»։
YTB-ն «քաղաքականության մի քանի գործողություններ է առաջարկել Էրդողանի կառավարությանը։ Այն կոչ է արել օգտագործել իր դիվանագիտական ազդեցությունը և հանրային դիվանագիտության գործիքները՝ ճնշում գործադրելու օտար երկրների վրա՝ վերացնելու սահմանափակումները թուրքական սփյուռքի խմբերի նկատմամբ։ Օտար երկրներում այլ մահմեդական կրոնական խմբերի հետ համագործակցությունը YTB-ի կողմից ներկայացվել է որպես ևս մեկ առաջարկ՝ թուրքական սփյուռքի նկատմամբ սահմանափակումները հաղթահարելու համար»:
YTB-ն տրամադրում է ֆինանսավորում, լոգիստիկ և տեխնիկական աջակցություն թուրքական սփյուռքի խմբերի գործունեության համար ամբողջ աշխարհում: YTB-ն վերջերս Անկարայում մասնակցել է Միջազգային դեմոկրատների միության (UID) կողմից կազմակերպված ծրագրին, կազմակերպություն, որը գործում է որպես արտաքին շահերի խումբ և ներկայացնում է Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (AKP) արտասահմանում։
YTB-ի զեկույցում նշվում են այն խմբերը, որոնք դեմ են թուրքական կառավարության քաղաքականությանը՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ»: «YTB-ն ասել է, որ այս ընդդիմադիր խմբերը խաթարում են թուրքական կառավարության հանրային դիվանագիտության ջանքերը, պառակտում են սերմանում սփյուռքում և քաղաքական ու անվտանգային ռիսկեր են ներկայացնում Էրդողանի կառավարության հետ համագործակցող խմբերի համար»:
YTB-ն հայտարարել է, որ թուրքական սփյուռքի ուսանողները, որոնք թուրքական կառավարությունից կրթաթոշակներ են ստանում Թուրքիայում սովորելու համար, «կդառնան կամավոր թուրք դեսպաններ»: YTB-ն նաև առաջարկել է, որ այս ուսանողները կապված լինեն «արտաքին առևտրով զբաղվող թուրքական ընկերությունների հետ», որպեսզի նրանք կարողանան «դառնալ տնտեսական դերակատարներ» իրենց բնակության երկրներում։

Առավել վտանգավոր է, որ «YTB-ն ակտիվորեն համագործակցում է թուրքական կառավարական այլ կառույցների, մասնավորապես թուրքական հետախուզական գործակալության՝ MIT-ի (Milli İstihbarat Teşkilatı) հետ և նաև ծառայում է որպես լրտեսական գործակալության հավաքագրման աղբյուր արտասահմանյան սփյուռքի համայնքներում: Սա ներառում է փոխանակման ուսանողներին, որոնք պետական կրթաթոշակներով սովորել են Թուրքիայում: Թուրքական դեսպանատներին հանձնարարված է բոլոր միջոցներով օգնել օտարերկրյա երկրներում YTB-ի աշխատանքին»։
YTB-ն նաև համագործակցում է «ոչ թուրքական խմբերի հետ, որոնք կոչվում են «հարակից համայնքներ», որոնք ներառում են համաշխարհային իսլամիստական ցանցերը, ինչպիսիք են «Մուսուլման եղբայրները» և «Հիզբ ութ-Թահրիր» ցանցերը, ի թիվս այլոց»:
Թուրքիայի կառավարությունը YTB-ին տրամադրել է 544.2 միլիոն դոլար ընդհանուր բյուջե 2024-28 թվականների համար՝ սկսած 61.5 միլիոն դոլարից 2024 թվականին, աճելով մինչև 83.5 միլիոն դոլար 2025 թվականին, 103.3 միլիոն դոլար 2026 թվականին, 133.5 միլիոն դոլար 2027 թվականին և 162.4 միլիոն դոլար 2028 թվականին:

YTB-ն ուշադիր հետևում է 170 երկրների պետական կրթաթոշակ ստացած 15 հազար օտարերկրյա ուսանողների գործունեությանը: Մայիսի 6-ի իր ելույթում նախագահ Էրդողանը բացահայտեց, որ կան նաև 340 հազար օտարերկրյա ուսանողներ 198 երկրներից։ «Բացի այդ, գործակալությունը [YTB] համակարգում է շփման/համագործակցության ջանքերն ավելի քան 150 հազար շրջանավարտների հետ, որոնք իրենց կրթությունը ստացել են Թուրքիայում: Էրդողանի կառավարությունը նաև ֆինանսավորում ու աջակցում է ոչ կառավարական կազմակերպություններին, որպեսզի լրացնեն YTB-ի գործունեությունը՝ 92․5 միլիոն դոլար բյուջեով: Այս ծրագրի հիմնական շահառուներից մեկը UID-ն է՝ նախագահ Էրդողանի երկար ձեռքն արտերկրում»։
Հայաստանի ղեկավարները կարող են արժեքավոր դասեր քաղել թուրքական կառավարության կողմից իր սփյուռքի հետ համագործակցությունից: Բայց, արդյոք Հայաստանում որևէ մեկը լսո՞ւմ է կամ մտահոգվո՞ւմ:

Հարութ Սասունյան
http://www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Այս թեմայով

Արթուր Գրիգորյանն ազատվել է Փաշինյանի օգնական... Կազանում մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժո... Վերաօծվել է Վահագնի համայքի Սուրբ Մարիամ Աստվ... Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով ... Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի... 8-ամյա աղջկան 1000 դրամի դիմաց առաջարկել են ս... «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ... Գեղարքունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի ... Տեղի է ունեցել կանադահայ երաժիշտ, կիթառահար Լ... 28-ամյա անձը քարով հարվածել է պարեկային ավտոմ... Փաստը մնում է փաստ, որ Արցախը միջազգայնորեն ճ... Արթուր Բաղդասարյանին և նրա ընտանիքի անդամների... Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման համար կասեցվ... Հրդեհ` Փամբակ գյուղում Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԺ նիստ․ Ուղիղ Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուց... Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի ԲՏԱ նախարարի նախկին տեղակալ Ավետ Պողոսյանը` Հ... «Տագնապի զգացողություն». ՊՎԾ պետ Ռոմանոս Պետր... Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ.... ՔՊ-ում էլ են մտահոգ. Ի՞նչ են քննարկել փակ նիս... Փոփոխություններ` ընտրական օրենսգրքում, ՀՌՀ ան... Կհարցաքննեն կուսակիցներին. Քյարամյանին եւս կկ... «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավ... Տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայ... Ջուր չի լինելու․ հասցեներ Դու մեզ պարտք ես․ Լապորտան՝ Ֆլիկին ՌԴ նախագահն ու Պաղեստինի առաջնորդը կքննարկեն ... Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքն... Հայաստան-Գանա հարաբերությունների զարգացման դի... Չելսիի ապագա ֆուտբոլիստը գերազանցել է Նեյմարի... Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն ... Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավայ... Ուկրաինայի նախագահը հայտարարել է Կուրսկի մարզ... Դմիտրի Կալմիկովը որոնվում է որպես անհետ կորած... Վրաստանի որոշ շրջաններ տուժել են տարերային աղ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկությ... Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel ... Բաքուն կշարունակի վճռական քայլեր ձեռնարկել խա... Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափ... Սպիտակ տունը մտահոգ է Իրանի դեմ Իսրայելի պատա... Նեյմարը մեկ տարի անց վերադարձավ խաղադաշտ․ Ալ ... Լիբանանում շտապօգնության չորս աշխատակից է զոհ... Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյան տեղումներ ե... Ադրբեջանի խորհրդարանում «Վերադարձ Արևմտյան Ադ... Ադրբեջանի խորհրդարանում «Վերադարձ Արևմտյան Ադ... Երևանում բեռնատարն ընկել է փոսը․ օգնության են... Կանաչապատ պուրակ՝ Նորք-Մարաշում Աննա Հակոբյանն այցելել է Մխիթարյան ճեմարան «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույ... Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց... Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացե... Կմշակվի «Հրազդանի կիրճ» համայնքային պարկի կառ... Փաշինյանն իր խորհրդականին գործուղում է Թուրքմ... Ըմպանի բորբոքում, կոկորդի ցավ, ֆարինգիտ․ ինչ ... «Ակադեմիական քաղաքը» փորձ է զարգացնելու Հայաս... Պետությանը պատճառված շուրջ 160 մլն դրամ վնասը... Երևանում հայտնի «Ակվարիում» ռեստորանային համա... Օտարերկրացի կինը ներմուծում և իրացնում էր թմր... «Շնորհակալություն ազգին պարգևած հպարտության պ... ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են Ազգային ժ... Քաջարանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տե... Որոշ անձինք փորձել են օգտվել Քրեակատարողական ... Վրաերթի հետևանքով 9-ամյա աղջիկ է մահացել Միհրան Պողոսյանի կուսակցությունը հանցանքի մաս... Սիլիկյան թաղամասում մեկ օր ջուր չի լինի Նախագահը Կիպրոսի նորանշանակ դեսպանի հետ քննար... Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորան... ԱՄՆ-ն աջակցում է սահմանների ամրապնդմանն ուղղվ... Հայտնի է Վիետնամի նոր նախագահի անունը Վրաստանի իշխանությունները մտադիր են հասնել եր... Հանցագործությունը մանրակրկիտ ծրագրվել է. մանր... Մարիխուանա՝ տանը, կանեփի թփեր` հողամասում. Չա... Սինգապուրի խորհրդարանի նախագահն իր աջակցությո... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահա... ՄԻՊ արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պ... Սեպտեմբերին 53 հարկ վճարողի մոտ արձանագրվել է... Մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայի... Աշտարակ-Երևան ճանապարհին ինքնավթարի ենթարկված... Գրանցվել է 576 դեպք, որից 190-ը՝ արտակարգ. ՓԾ... ՀՀ ԱԺ փոխնախագահը չինացի գործընկերներին է ներ... Ավարտվել է «Կասկադ» համալիրի արդիականացման ծր... Երևանում ապամոնտաժվել է 3818 գովազդային վահան... Գրոսմայստեր Արամ Հակոբյանը` Pavlodar Open 202... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երևանում առևտրային սուբյեկտների վարչական իրավ... Ավտոբուսից երեք ուղևորի ընկնելու դեպքի առթիվ ... Նավալնիի կինը Ռուսաստան վերադառնալու դեպքում ... Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ «Երևանի ավտոբուս» ընկերությունը փորձնական իրա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթ... Հայաստանի խուլերի միավորման նախկին և ներկա նա... Այժմ ՀՀ ՄԻՊ գրասենյակը լիովին անկախ կառույց է... Անահիտ Ավանեսյանը Վանաձորում հանդիպել է կանան...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan