7 բնակավայր դուրս է եկել արգելափակումից. Արեն Մկրտչյան
![](/timthumb.php?src=disc/30-05-24/dfbdf1018799fb1bb200449dd33a3187.jpg&w=450)
7 բնակավայր դուրս է եկել արգելափակումից։ Տեղադրվել է հետիոտնային մետաղական կամուրջ, որն ապահովում է մարդկանց տեղաշարժը, բնակավայրերի սնուցումը կարվի ավելի արագ։
Այս մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում:
«Ճանապարհային դեպարտամենտի, շինարարական մասնավոր ընկերությունների, հիմնարկների մասնագետները շատ արագ և արդյունավետ են աշխատել։
Մինչ այս բնակավայրերը սնուցման խնդիր չեն ունեցել, այն ապահովվել է սարամիջյան ճանապարհով»,- նշված է գրառման մեջ։