Կյանքից հեռացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը
![](/timthumb.php?src=disc/30-05-24/1794756cd9134a04bdfc4a72142cdb5e.jpg&w=450)
53 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։
«Այս գիշեր երկարատև և ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Նաստյան», - գրված է նրա Instagram-ի էջում հրապարակված գրառման մեջ։
Զավորոտնյուկը նկարահանվել է 30-ից ավելի ֆիլմերում և սերիալներում, վարել է հեռուստաշոուներ։
2019 թվականի օգոստոսին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ դերասանուհու մոտ լուրջ հիվանդություն է ախտորոշվել։ Երկար ժամանակ նրա հարազատները ոչ մի մեկնաբանություն չէին տալիս, բայց հետո հաստատեցին, որ նա բուժվում է գլիոբլաստոմայից՝ ուղեղի չարորակ ուռուցքից։