Ով է ՔՊ-ից հեռացված Թաթուլ Բաղդասարյանը. ինչ է հայտնի նրա մասին․ «Ժողովուրդ»
![](/timthumb.php?src=disc/30-05-24/9909041824429e47ba290be8dd2b324a.jpg&w=450)
«Ժողովուրդը» գրում է. «Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր հերթական ՔՊ-ականն է հեռացվել կուսակցությունից՝ Թաթուլ Բաղդասարյանը:
Վերջինիս նախկինում «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրենի պաշտոնն է զբաղեցրել, ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այժմ աշխատում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղում:
Իր սոցհարթակում ակտիվորեն կիսվում է Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթներով եւ գրառումներով, ինչպես նաեւ լուսանկարներ է հրապարակում ՔՊ վերնախավի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հեռացման պատճառների և այլ մանրամասների մասին՝ ArmLur.am-ը կանդրադառնա առաջիկայում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։