Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ
![](/timthumb.php?src=disc/29-05-24/1195e77c60bae19a8be12e7c9492ee53.jpg&w=450)
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ հանդիպել է ԱՀԿ 77-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովի շրջանակներում։
«Քննարկել ենք առողջապահական համակարգի հզորացմանը, հասանելի և որակյալ առողջապահության ապահովմանը, արտակարգ իրավիճակներին, մարտահրավերներին արդյունավետ հակազդելու մոտեցումները։
Ներկայացրել եմ համապարփակ ծածկույթի իրականացմանն ուղղված մեր ջանքերը, առողջության առաջնային օղակում կատարվող բարեփոխումները, էլեկտրոնային դեղատոմսի անցման մեր նախաձեռնումը։
Կարևորեցի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցման համար երկարաժամկետ ծրագրերի մշակումը։
Առիթն օգտագործելով` ամրագրեցինք առաջիկա համատեղ անելիքները` Առողջապահության նախարարության և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի միջև 2024- 2025թթ. Երկամյա համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ:
Առաջարկեցի միջազգային բնույթի ԱՀԿ առողջապահական առաջիկա միջոցառումներն անցկացնել Հայաստանում»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավանեսյանը։