Աղետի ժամանակ կյանքից հեռացել է Սպայկա» ընկերության վարորդ Գնել Զաքարյանը
![](/timthumb.php?src=disc/27-05-24/e48e45bc901211294b2461d41af3e77d.jpg&w=450)
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի ժամանակ ճանապարհի փլուզման և ողողման արդյունքում բեռնատարի կործանման հետևանքով իր հերթական գործուղման ընթացքում կյանքից անժամանակ հեռացել է Սպայկա ընկերության լավագույն վարորդներից մեկը՝ Գնել Հովհաննեսի Զաքարյանը, որը մեզ հետ աշխատել է 14 տարուց ավելի։Այս մասին հայտարարություն է տարածել «Սպայկա» ընկերությունը:
«Ընկերությունը և ամբողջ անձնակազմը սգում է սիրելի գործընկերոջ վաղաժամ մահը և հայտնում մեր զորակցությունը ընտանիքի անդամներին և հարազատներին: Կարեկցում ենք աղետի հետևանքով տուժած հայրենակիցներին և մեր ուժերի ներածի չափով փորձելու ենք օգտակար լինել նրանց բնականոն կյանքին վերադառնալուն միտված աշխատանքներին:
Կարեկցում ենք աղետի հետևանքով տուժած հայրենակիցներին և մեր ուժերի ներածի չափով փորձելու ենք օգտակար լինել նրանց բնականոն կյանքին վերադառնալուն միտված աշխատանքներին»,-նշված է հայտարարության մեջ։