Փրկարարները հեռացրել են մոտ 5 տ անձրևաջուր
![](/timthumb.php?src=disc/27-05-24/42f87a7fb892633e053681724070798f.jpg&w=450)
Մայիսի 27-ին, ժամը 11։45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Էրեբունի փողոցի տներից մեկը անձրևաջրեր են լցվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ տան նկուղային հարկից հեռացրել են մոտ 5 տ անձրևաջուր։