Այսօր բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել
![](/timthumb.php?src=disc/27-05-24/ceccea41ed28b12462977162a3ff5050.jpg&w=450)
Երևանում անհնազանդության խաղաղ ակցիաներից ոստիկանության տարբեր բաժիններ բերված բոլոր անձինք ազատ են արձակվել, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՆԳՆ-ից։
«Բոլոր 285-ն էլ ազատ են արձակվել»,-նշել են ՆԳՆ-ից։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել էին մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։
Անհնազանդության ակցիայի մասնակիցներին բերման էին ենթարկում կարմիրբերետավորները։