«Mercedes»-ը Խանջյան փողոցում կուտակված ջրի պատճառով բախվել է քարե պատնեշին
![](/timthumb.php?src=disc/27-05-24/c478efacc258f1f8b2ee809f2c92bb5e.jpg&w=450)
Մայիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հորդառատ անձրևի պատճառով անձրևաջրերը ողողել էին Խանջյան փողոցում ժողովրդին հայտնի Խանջյանի թունելը, ինչի պատճառով էլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պաշտպանիչ հատվածին, ապա պատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: