Պուտինը և Լուկաշենկոն Մինսկում բանակցություններ են վարում
![](/timthumb.php?src=disc/24-05-24/3a0928708f9b4bfb1e77e344dd7f0cc2.jpg&w=450)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են վարում նեղ կազմով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Բանակցություններն անցկացվում են Մինսկի Անկախության պալատում։ Այնուհետև պետությունների ղեկավարները բանակցությունները կանցկացնեն ընդլայնված կազմով։
Պուտինը պաշտոնական այցով Բելառուս է ժամանել մայիսի 23-ի ուշ երեկոյան։ Ռուսաստանի Դաշնության նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում. Ռուսաստանի ղեկավարին դիմավորել է Լուկաշենկոն: Նրանք հանդիպում են անցկացրել օդանավակայանում, իսկ այնուհետև շփումը շարունակել ոչ պաշտոնական մթնոլորտում: