Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
![](/timthumb.php?src=disc/24-05-24/40c96f5b66a780f9d94dc1ae35b77f68.jpg&w=450)
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 29,7-րդ կմ-ից մինչև 30,3-րդ կմ ընկած հատվածում, ավտճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից մայիսի 24-ին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Աշխատանքներին օժանդակելու են նաև ճանապարհը սպասարկող կազմակերպության աշխատակիցները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի պարեկային ծառայության ծառայողները։