Փորձել են թալանել հայտնի «Գուավա» խանութում տեղադրված «բունկերը», որում եղել է մոտ 40 միլիոն դրամ. հնչել է կրակոց
![](/timthumb.php?src=disc/17-05-24/20e999f3ac9b3b6e18c21c97e4be6014.jpg&w=450)
Այսօր՝ մայիսի 17-ին, արտառոց գողության փորձ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկությւոններ են ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի 188/8 հասցեում գործող «Գուավա» խանութի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետին պատկանող նկուղային հարկում եղած բունկեռից 2 դիմակավորված անձինք փորձել են գողություն կատարել, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Պարզվել է, որ ժամը 04:30-ի սահմաններում 2 անհայտ անձինք տեխնական միջոցների գործադրմամբ բացել են նշված խանութի դուռը, մտել ներս, իջել նկուղային հարկ, որտեղ էլ տեխնիկական միջոցներով փորձել են բացել բունկերի դուռը, սակայն դեռևս իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագոծությունն ավարտին չեն հասցրել ու դիմել են փախուստի, որի ժամանակ նշված խանութում անվտանգություն իրականացնող «Արմոբիլ» անվտանգույթան աշխատակիցներից մեկը նկատել է նրանց խանութի դիմացի մայթեզրին, կասկածել է նրանց և երբ մոտեցել է, նրանցից մեկը իր մոտ եղած գազային ատրճանակից 1 անգամ օդ է կրակել, որից հետո արդեն խանութում գտնվող 2 անձինք դուրս են եկել ու դիմել փախուստի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին արդեն ոստիկաններն ու քննիչները զրուցել են խանութ-սրահի տնօրեն, Երևանի բնակիչ 36-ամյա Սարգիս Պետրոսյանի հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։