«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. պատգամավոր
![](/timthumb.php?src=disc/17-05-24/6b70d4208a4c79bac5fb62f42bda112d.jpg&w=450)
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ:
Իշխանությունն առաջին փուլում փորձում էր մեկուսացնել Տավուշում ակտիվ քաղաքացիական կեցվածք դրսևորող անձանց, հետագայում պայքարը Երևան տեղափոխվելուց հետո, դրանք նաև այլ դրսևորումներ ստացան:
Հայրենիքի պաշտպանության համար պայքարող, ազգային արժանապատվության համար կռիվ տվող ցանկացած հայ այս իշխանության համար թշնամի է և նա այս տիպի անձանց շարքից հանելու համար պատրաստ է ամենաանթույլատրելիին»։