Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին
![](/timthumb.php?src=disc/17-05-24/9cf8709b3026401814e49defcd398a0b.jpg&w=450)
Ստրասբուրգ աշխատանքային այցի երկրորդ օրվա մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին: Նիստին ընդառաջ նախարար Միրզոյանին ողջունել են ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Դոմինիկ Հասլերը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հաջորդիվ տեղի է ունեցել բոլոր մասնակիցների համատեղ լուսանկարահանում: