«Լադանիվա» խումբը նորովի է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգը
![](/timthumb.php?src=disc/17-05-24/05aeefd006e58e7873807be71dc2b5da.jpg&w=450)
«Լադանիվա» խումբը, որը Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ 2024» մրցույթում և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, նոր շնչով է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի և «Armenian Navy Band»-ի «Արարատ» հիթային երգը:
Երգը, որի հիման վրա նկարահանվել է հոլովակ, արդեն համացանցում է:
Խումբը տեսահոլովակը նկարահանել է «Եվրատեսիլ»-ի շրջանակում Հայաստան կատարած այցի ժամանակ և նշել, որ այդ կերպ շնորհակալություն է հայտնում սիրո և աջակցության համար: