Բագրատ Սրբազանը հրապարկում հավաքված քաղաքացիների հետ շարժվում է դեպի ԵՊՀ
Բագրատ Սրբազանը հրապարկում հավաքված քաղաքացիների հետ շարժվում է դեպի ԵՊՀ՝ միանալու դասադուլ անող ուսանողներին։
ԵՊՀ-ում դասադուլ է: Ուսանողական խորհուրդը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում խոսելով անելիքների մասին՝ Բագրատ Սրբազանը բոլոր ուսանողներին հորդորեց այսօրվանից դասադուլ սկսել։