Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթարյանին
![](/timthumb.php?src=disc/23-04-24/fecb642636db02c6009ce9258feb86fc.jpg&w=450)
Աշխարհի 17-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին «Ինտերի» հետ Իտալիայի չեմպիոնությունը նվաճելու համար։
«Շնորհավորում եմ, Հենրիխ ջան, առաջնությունում չեմպիոնության առթիվ։ Շատ ուրախ ու հպարտ եմ»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ «Ինստագրամի» սթորիզ բաժնում գրել է Խաչանովը՝ տեղադրելով Մխիթարյանի լուսանկարը։
Հայ ֆուտբոլիստը կիսվել է սթորիով ու գրել․ «Շնորհակալ եմ, եղբայր»։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 22-ին, «Ինտերը» 2-1 հաշվով հաղթեց «Միլանին»՝ ժամանակից շուտ նվաճելով երկրի չեմպիոնությունը։