Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափակչում է. նա նվազագույնը բրոնզե մեդալ ունի
![](/timthumb.php?src=disc/23-04-24/67e139447d0b2d234eccb309e70f1194.jpg&w=450)
Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ` առնվազն ապահովելով բրոնզե մեդալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 50 կգ քաշային կարգի մեկնարկում Անուշ Գրիգորյանի մրցակիցը Ռումինիայից Միխաելա Բադեսկուն էր: Գրիգորյանն առավելության հասավ 5:2 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որը կկայանա ապրիլի 25-ին:
Կանանց ընտրանու կազմում արդեն իսկ պայքարից դուրս են մնացել Լուսին Գևորգյանը, Լիլիթ Դալլաքյանը և Էլիդա Քոչարյանը: