Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից
![](/timthumb.php?src=disc/23-04-24/beedb1dad6dd1271173f9e17649375bc.jpg&w=450)
Երկրապահ կամավորական միության անդամ Արայիկ Ղարիբյանը դիմել է Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին՝ խնդրելով իրեն ազատել երկրապահ կամավորական միության շարքերից:
«Ես` Արայիկ Դավիթբեկի Ղարիբյանս, ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա:
Դիմում եմ Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ ազատել երկրապահ կամավորական միության շարքերից»,- գրել է նա։