Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը
![](/timthumb.php?src=disc/23-04-24/e789d8fb79978e8871153d721b3709e1.jpg&w=450)
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ապրիլի 23-ին ընդունել է մեր երկրում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում:
Կողմերը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը: