Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
![](/timthumb.php?src=disc/23-04-24/40e6d26e1433706837b5e7b2d5eded3b.jpg&w=450)
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումայինհերթական օրը` ապրիլի 23-ին, Հայաստանն ունի 4 մասնակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց 50 կգ քաշային կարգում առաջին մենամարտը կանցկացնի Անուշ Գրիգորյանը, ում մրցակիցը Ռումինիայից Միհաելա Բադեսկուն է:
63 կգ քաշում Սոնա Հարությունն ուժերը կչափի սլովակ Տամարա Կուբալովայի հետ:
Եվ 70 կգ քաշային Անի Հովսեփյանը կփորձի գերազանցել Ռումինիայից Անդրա Նիկոլետային:
Կանանց ընտրանու կազմում արդեն իսկ պայքարից դուրս են մնացել Լուսին Գևորգյանը, Լիլիթ Դալլաքայանը և Էլիդա Քոչարյանը: