Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի Մայր բուհի շենքը (տեսանյութ)
![](/timthumb.php?src=disc/22-04-24/bf1a79afe02d22bdc6776c5af193b6ff.jpg&w=450)
Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի Մայր բուհի շենքը։
Այս մասին հայտնում է Հայկական մշակութային ժառանգության Օմբուդսմենը։
«Դեռևս մարտի 13-ին ենք ահազանգել, որ Ադրբեջանի պետական վարչակարգը ձևափոխելու է Արցախի պետական համալսարանի շենքը։
Այժմ համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվում է մի տեսանյութ որտեղ հստակորեն երևում թե ինչպես են ձևափոխում համալսարանի գլխավոր մասնաշենքը։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ»,-գրել է նա։