Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
![](/timthumb.php?src=disc/20-04-24/9db81c28b31beb37f2836ade03605272.jpg&w=450)
Թուրքիան և Եգիպտոսը մշտապես համակարգում են Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելուն ուղղված ջանքերը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ ամփոփելով Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքները:
«Մենք մանրամասն քննարկել ենք Գազայում ստեղծված բարդ իրավիճակը և այն ջանքերը, որոնք կարող են ձեռնարկվել հումանիտար օգնություն հասցնելու ուղղությամբ: Մենք Եգիպտոսի հետ շուրջօրյա համակարգում ենք այդ հարցի շուրջ գործողությունները», - ասել է Ֆիդանը: