Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
![](/timthumb.php?src=disc/20-04-24/643c6b039f33563f66296a5a53c06867.jpg&w=450)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ապրիլի 20-ին ժամը 13։04-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 60 հասցեի մոտակայքում քաղաքացին երկրորդ հարկից ընկել է փոս, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ քաղաքացին ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը (մոտ 2 մ)։
Փրկարարները և շտապօգնության բժիշկը Ա․ Ք․-ին (ծնված 1987 թ) ցուցաբերել են առաջին բուժօգնություն, դուրս են բերել հորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։