Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
![](/timthumb.php?src=disc/20-04-24/1af0dcc6e35ab9747f40a05e04781c00.jpg&w=450)
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած փոթորիկը տապալել է ծառեր և քանդել որոշ շենքերի տանիքներ, կան տուժածներ։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով՝ «Յենի Ակիթ» պարբերականը։
«Քաղաքում սկսված փոթորիկը ժամանակի ընթացքում ուժգնացել է որոշ փողոցներում, հատկապես Կեցյորեն, Չանկայա, Էթիմեսգուտ, Սինկան և Գյոլբաշի շրջաններում»,–գրում է թերթը։
Մայրաքաղաքի որոշ հատվածներում ուժեղ քամին պոկել է բնակելի շենքերի տանիքները՝ նետելով կայանված մեքենաների վրա։
«Կան տուժածներ, օդերևութաբանները նշում են, որ տեղումներն ու ամպրոպը կշարունակվեն մինչև գիշեր»,- ասված է հաղորդագրության մեջ։