Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը գնացել է Տավուշ՝ հասկանալու, թե ինչ մտահոգող հարցեր ունեն բնակիչները։
Նա հանդիպել է Կիրանցում ակցիայի մասնակիցներին։
«Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա: Ես օդում բան չեմ ասում», - ասաց Ղազարյանը։
ՆԳՆ նախարարի խոսքով՝ Տավուշի մարզպետը ինչ ասել է, ճիշտ է ասել.
«Ձեզ մտահոգող բոլոր հարցերը բարձրացված են: Մարզպետը նաեւ ասել է, որ մարդիկ պետք է ներկա լինեն այդ սահմանազատման աշխատանքներին: Ձեր հետևից ոչ մի բան չի լինելու»,- ասաց Ղազարյանը:
«Զինվորը սամանը գծել է արյան գնով։ Ի՞նչն ենք հետ տալու, բոլորս տղավարի կռվել ենք, մեր հայրենիքը պահել, ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերենք մեր քթի տակ», - ոստիկանապետին ասաց բնակիչներից մեկը։