Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Նիկոլ Փաշինյան
![](/timthumb.php?src=disc/20-04-24/b3f457d931e45e50947003e3611af9d1.jpg&w=450)
Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշի մարզից. Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ստեփանավանում` պատասխանելով լրագրողի հարցին, թե երեկվա պայմանավորվածություններից հետո ռուսական հենակետերը Տավուշից դուրս բերելու հարց կդրվի, թե ոչ։
Փաշինյանը վստահ է` Տավուշի մարզում սահմանազատման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կկարողանան միմյանց հետո փոխգործակցել։
«Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են մեկ իրադրությունից ելնելով։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է։ Նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է։ Դա կնշանակի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելու են ու ինքնուրույն ի վիճակի են լինելու սահմանի պահպանություն իրականացնել»,– նշեց Փաշինյանը։