Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում
![](/timthumb.php?src=disc/20-04-24/391f9228f5a849d8578b8dd5b4a0e367.jpg&w=450)
Ապրիլի 19-ին` ժամը 16։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող հարևան երկու տան տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։03-ին, մարվել՝ 17։14-ին։
Այրվել են տներից մեկի տանիքը (մոտ 160 քմ) և մյուս տան տանիքի (134 քմ) մոտ 70 քմ հատվածը: