Ամերիկացին փորձել է գարեջրի դիմաց ալիգատորով վճարել (տեսանյութ)
ԱշխարհՄայամիի (Ֆլորիդայի նահանգ) բնակչին ազատազրկում է սպառնում մի արկղ գարեջրի դիմաց կենդանի ալիգատորով վճարելու փորձի համար: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
64-ամյա Ֆերնանդո Ագիլերան բռնելով 2 մետր երկարությամբ սողունին մոտակա այգուց և մտնելով խանութ, այն ցույց էր տվել դրամարկղի աշխատողին: Այդպես նա ցանկացել է վճարել գարեջրի դիմաց: Խանութի աշխատակիցներն անմիջապես ոստիկանություն էին կանչել:
Տղամարդուն մեղադրանք ենք առաջադրել՝ ալիգատորին ապօրինի բռնելու համար: Տղամարդուն սպառնում է կես տարվա ազատազրկում, ինչպես նաև 500 դոլարի տուգանք: