Մեկնարկել է ՌԴ խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից․ Պեսկովը հաստատել է
![](/timthumb.php?src=disc/17-04-24/4b4f3152aa7db64e7d1e1ecfc605397f.jpg&w=450)
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ մեկնարկել է ՌԴ խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Պեսկովի խոսքերը։
«Այո, դա իսկապես այդպես է»,- ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից։