Ձեզնից եմ առաջին անգամ լսում, ոչ մի բանից տեղյակ չեմ, խառն ենք. Ոսկեպարի ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
![](/timthumb.php?src=disc/17-04-24/7f22b4e03788de7e1c99dbc7419727d5.jpg&w=450)
Լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար:
Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի այցի մասին խոսակցություններն՝ Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանն ասաց․
«Գյուղամիջում հավաքված ենք, շատ խառն եմ, բայց ես հենց նոր ձեզնից լսեցի այդ մասին: Ոչ մի բանից տեղյակ չեմ, որ գալիս է»։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանից։ Նա, սակայն, զանգերին չպատասխանեց: