Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
![](/timthumb.php?src=disc/16-04-24/fa0c987b7bafe6c67af5d6d30d4d10c6.jpg&w=450)
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 16-ին, ժամը 16։38-ին ահազանգ է ստացել, որ Ծովազարդ գյուղում այրվում է խոտի դեզ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ գյուղի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:27-ին, մարվել՝ 18։35-ին։ Այրվել է մոտ 250 հակ կուտակած անասնակեր։