Մելանի Ժոլին ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կանադացի առաջին փորձագետի միանալու մասին լուրը
![](/timthumb.php?src=disc/16-04-24/d532923db5a44b17a4da56ae46628cf6.jpg&w=450)
Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին ողջունել է Հայաստանում Եվրամիության առաքելությանը կանադացի առաջին փորձագետի՝ Ալեքսանդր Գրուշևսկու միանալու մասին լուրը։
«Նախորդ տարվա իմ այցից վերադառնալուց հետո առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ժոլին:
Ավելի վաղ ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը ողջունել էր կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկու միանալը առաքելությանը: