Օդի ջերմաստիճանը կբարձրանա
![](/timthumb.php?src=disc/16-04-24/2600114ea27f5646abff39c67af8ff9d.jpg&w=450)
Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։
Մարզերում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-ի ցերեկը, 17-19-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։