Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ
![](/timthumb.php?src=disc/16-04-24/cb3d4f1927c2dcd799df3d784e475c18.jpg&w=450)
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինի Դյաոյույթայ նստավայրում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Չին-գերմանական հարաբերությունների զարգացումն իր ազդեցությունն ունի ամբողջ աշխարհի վրա»,-հանդիպմանը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Շոլցն այցով Չինաստանում է գտնվում ապրիլի 12-ից։ Դա նրա երկրորդ ուղևորությունն է Չինաստան Գերմանիայի կանցլերի պաշտոնում։ Շոլցին ուղեկցում են շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և տրանսպորտի նախարարները։ Պատվիրակության կազմում են Գերմանիայի առաջատար ընկերությունների, մասնավորապես՝ Siemens-ի, BMW-ի, Mercedes-Benz-ի ներկայացուցիչները: