Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար (տեսանյութ)
![](/timthumb.php?src=disc/16-04-24/bc53aa8df28b88d5508fb9c481e628d1.jpg&w=450)
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը տեղեկացրել է ջրատարը տնօրինող կազմակերպությանը վթարի մասին։
Սպասարկող կազմակերպությունը տվյալ հատվածում կիրականացնի սահմանազատում‚ համապատասխան ճանապարհային նշաններով և այլ միջոցառումներով կապահովի անվտանգ երթևեկությունը մինչև վթարի վերացումը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից վարորդներին հորդորում են տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր։