Երևան, 02.Մայիս.2024, 00:00 |
Դատարանը Բրիթնի Սփիրսին պարտավորեցրել է 2 միլ... Կիրանցի ճանապարհին իրավիճակը կրկին լարված է․ ... Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել... Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, ... Մայիս ամսվա եղանակային կանխատեսումը Նոյեմբերին Ադրբեջանում կանցկացվի խորհրդարանի ... Շվեյցարիան Ռուսաստանին չի հրավիրել մասնակցելո... «Հանքարդյունաբերական ոլորտը և նորակառույց ճան... Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է ... Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է ... Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ... Ուսուցիչը բռնություն է գործադրել աշակերտների ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշ... ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցել ոչ ... Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությո... ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եր... Մակրոնը վերահաստատել է, որ չի բացառում Ուկրաի... Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ ... ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգայի... Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը ... Չափազանց կարևոր է թե՛ պատասխանատու լրագրությա... ՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողնե... «Մի՛ խախտեք Մայր օրենքը»․ «Հայաքվե» նախաձեռնո... Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հա... Եթե առաջարկն ընդունվի, ՎՎԾ-ն կշարունակի մնալ ... Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարմ... Սպանություն` Հրազդանի կիրճում գործող ռեստորան... 2022-ի համեմատությամբ 2023-ին դրական լուծում ... Ինչպես է վաղ առավոտյան ոստիկանությունն ուժ կի... ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությու... Կիրանցում ամենուր ոստիկաններ են (տեսանյութ) 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս ... Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW... ՀՀ-ում տարածված մողեսների տեսակներն անվտանգ ե... Իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից.... Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանո... ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ»... Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ... ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 ... Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվո... ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ ք... Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը․ Բագրատ... «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը... ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել ե... Լոռու մարզում գործող կարի ֆաբրիկայից 39-ամյա ... «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները... Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տա... Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օր... Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկա... Երևանի բուսաբանական այգում կառուցվում է Արցախ... Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև ... Երբ Փաշինյանը կիրանցցիներին անվանեց «սիրելի ք... Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն ... Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ու... Կիրանցում բռնի ուժ են կիրառել երեխաների, կանա... Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստա... Անցյալում ձեզնից շատերը ոչինչ են եղել, իսկ այ... Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաննե... Ասում էին՝ դուք եք դեմներս կանգնել, դե կերեք,... ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն Սպանություն՝ հյուրանոցային համալիրի հարևանութ... Չեն վերադառնալու թիկնապահների՝ լրագրողներին, ... Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման ... Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ... Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնի... Դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներով․ Ուղիղ... Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակ... Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղա... Ոստիկանները փակել են մուտքը դեպի Կիրանց Աստղագուշակ` մայիսի 2-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ավտովթար-վրաերթ՝ Երևանում. «Kia»-ն կոտրել է ա... Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում... Նավթի գները նվազել են ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության... Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծ... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Ինչ վիճակի են հասցրել պայքարի խորհրդանիշ՝ 96-... Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ վրաերթի ենթա... Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալի... Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմու... Հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանությ... Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յու... Զորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պ... Ջուր չի լինելու Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն ... Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախ... ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր ... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հա... Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկ... Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում․ «... Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ ... Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պ... Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրակ... Խոշոր վթար՝ Արագածոտնի մարզում. ընտանիքի 4 ան...

270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և ոչ մի երաշխիք․ Լիլիթ Գալստյան

Ավելի քան ակնհայտ է՝ Հայաստանը՝ ձախողված կառավարմամբ, կազմաքանդված ինստիտուտներով և առհասարակ դիմադրողականության ամբողջական անկումով, կուրորեն, առանց սառը հաշվարկների, մտնում է 270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության մի փուլ։ Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ կործանարար արկածախնդրություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ բրյուսելյան այցին։

«Ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպունը Հայաստանի որոշ շրջանակներում սպասելիքներ էր ձևավորվել։

Սպասումներն արդարացիորեն անվտանգային երաշխիքներին էին վերաբերում, ինչը բնական է գոյաբանական սպառնալիք դիմագրավող հայ հանրության համար, մանավանդ որ, պատերազմով սպառնում է թե՜ թշնամին, թ՜ե սեփական երկրի ղեկավարը։

Որքանո՞վ էին արդարացված կամ հիմնավոր այս սպասումները։

Ընդամենը մի քանի շատ համեստ, անգամ խիստ մակերեսային փաստ, որոնց վրա կարող եք ձեր սեփական դատողությունները կառուցել կամ եզրակացութան հանգել։

-44-օրյա պատերազմի ողջ ընթացքում հավաքական Արևմուտքը լռել է։ Ո՜չ ԵԱՀԿ ԽՎ-ն, ո՜չ ԵԽԽՎ-ն, ոչ էլ միջազգային այլ կառույցներ, որին անդամակցում է Հայաստանը, հանդես չեն եկել ադրբեջանական ագրեսիան դատապարտող որևէ հայտարարությամբ։

-Հայտարարություններ չեն հնչել, երբ բացահայտ էին և փաստված պատերազմական գործողություններում թուրքական աջակցությունն ու ներգրավվածությունը, օտարերկրյա ահաբեկիչներ, վարձկաններ ներգրավելու Թուրքիայի հետքը կամ Ուկրաինայից մատակարարված քիմիական/ֆոսֆորային/ զենքի կիրառությունը։

-Հիշենք, որ ԵԱՀԿ տանիքի տակ էր գործում Մինսկի խումբը, որի նախագահող երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, նախագահների մակարդակով եղել են շուրջ հինգ հայտարարություններ, որոնք բացառում են ուժով/ ագրեսիայով/ կամ ուժի սպառնալիքով Արցախի հակամարտության հանգուցալուծումը, ամրագրելով ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները։

-Հակառակ հայկական կողմի բազմաթիվ պահանջ-դիմումնեին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն մոնիտորինգային առաքելություն չի ուղարկել Արցախ՝ մշտադիտարկելու Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչը ևս փաստվում է թե՜ Ալիևի հրամանագրով/2022, օգոստոս/, թե՜ Ադրբեջանի փաստացի գործողություններով։

-ՅՈՒՆԵՍԿՕ-ի / միջազգային մամուլը շատ է անդրադարձել այս կառույցի կոռուպցիոն սկանդալներին/ կամազուրկ ղեկավարությունը հայտարարել է, որ չի կարող առաքելություն իրականացնել, քանի որ Ադրբեջանը խոչընդոտում է իրենց առաքելությանը։

-Այս ընթացքում էներգետիկ ճգնաժամում հայտնված Եվրոպան ադրբեջանական գազ է գնում՝ բավարարելով էներգետիկ կարիքների մի զգալի հատված՝ ․աչք փակելով վերջինիս ռուսական ծագման վրա։

-Ժողովրդավարական Արևմուտքը խուլ է, նաև կույր՝ չտեսնելով ավտորիտար Ադրբեջանի իրական պատկերը քաղբանտարկյալներ, անազատ ընտրություններ, օլիգարխա-կլանային համակարգ․․/։ Ֆոն դեր Լայենի և մյուսների համար Ադրբեջանի հետ հարաբերվելու այլ առաջնահերթություններ կան, ուր եվրոպական հարմարավետությունն ու շահը բարձր են Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից, հայ ազգաբնակչության փաստացի ոչնչացումից կամ միջազգային իրավունքի տոտալ բռնաբարումից։

-Արևմտյան և ոչ մի երկիր և կառույց չի քնարկել ռազմական/ պատերազմական հանցագործ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ/պատժամիջոցներ/ կիրառելու, Ադրբեջանին իբրև պատերազմական հանցագործ պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, մինչդեռ Ռուսաստանի պարագայում վճռական են և անշրջելի։

-ԵԽԽՎ և ԵԱՀԿԽՎ՝ Լաչինի միջանցքը բացելու, մարդասիրական ուղղվածության մեկ-երկու բանաձևեր, ինչպես նաև ՄԻԵԴ-ի և ՄԱԿ արդարադատության դատարանի՝ միջանկյալ վճիռները արհամարհվել են Բաքվի կողմից, մնալով անհետևանք։

-Բաքուն շարունակելով անպատիժ մնալ, մի շարք անգամներ հայտարարել է, որ միջազգային իրավունքն ու ինստիտուտները մեռած են և ինքը հարցերը լուծում է ուժի իրավունքով։

-Լաչինի 9 ամիս ձգված ցեղասպանական բլոկադան արժանացել է ընդամենը մի քանի հայտարարությունների, որոնց չեն հաջորդել Բաքվի նկատմամբ որևէ պատժամիջոց, որևէ կոնկրետ գործողություն։

-Ըստ էության, հավաքական Արևմուտքն իր լռությամբ, անտարբերությամբ կամ անգործությամբ կիսում է Արցախի հայաթափման պատասխանատվությունն ու մեղքը։

-Հավաքական Արևմուտքի բարձրաստիճան ղեկավարության, այդ թվում Ժոզե Բորելի կողմից հնչեցրած Հայաստանի տարածքային ամբողջությունը սատարելու անատամ կոչերը գրոշ չարժեն, քանի դեռ դրանց չեն հաջորդել առարկայական գործողություններ, իսկ ադրբեջանական զորամիավորումները շարունակում են ՀՀ տարածքների օկուպացիան։

-Ավտորիտար Ադրբեջանի «ազատ»ընտրությունները շնորհավորողների առաջին շարքերում Շարլ Միշեն է․ այն Միշելը, որը Արցախի նշաձողն իջեցնելու գլխավոր պատվիրատուներից մեկն է, նաև մի կառույցի ղեկավար, որի մահվան կամ անգործության մասին չի դադարում բարձրաձայնել Ալիևը։

-Ապրիլ 5-ի բրյուսելյան հանդիպմանը զուգահեռ կամ նախընթաց Բլինկենն ու Ֆոն դեր Լայենը բարեկանական, Ալիևի հանգստացնող զանգեր են փոխանակում, ուր խոսք չկա ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ոչ գերիների, ոչ էլ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության մասին։

ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ և ՈՐԵՎԷ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ։/ Սա առանձին վերլուծության խնդիր է, թե ինչու և ինչպես Հայաստանը հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ/։

-Ճիշտ այն պահին, երբ Ուկրաինական ճակատում ակնհայտ ձախողում է, երբ, մեղմ ասած, Ուկրաինայի և Արևմուտքի գործերը լավ չեն, երբ Հարավային Կովկասում խախտվել է ռազմական հավասարակշռությունը, երբ աշխարհաքաղաքական նոր ճարտարապետությունը՝ հակամարտությունների ու բախումների նոր օջախներ հրահրելով տեղափոխվել է մեր տարածաշրջանում, երբ Հայաստանի էկզիստենցիալ մարտահրավերը սրի պես կախված է օդում՝ ԵՄ-ն հայտարարում է Հայաստանին 270 միլիոն եվրոյի դրամաշնորհ տրամադրելու մասին։

-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ այս է դրամաշնորհի նպատակը, և ՈՉ ՄԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ։

-Ավելի քան ակնհայտ է՝ Հայաստանը՝ ձախողված կառավարմամբ, կազմաքանդված ինստիտուտներով և առհասարակ դիմադրողականության ամբողջական անկումով, կուրորեն, առանց սառը հաշվարկների, մտնում է 270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության մի փուլ։

Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ կործանարար արկածախնդրություն։

Ակնհայտ է, որ պարտված, Հայաստանը միանձնյա ղեկավարող անձը Հայաստանի պետականության անկումը կասեցնելու, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու կարողություն, կամք, քաղաքական և բարոյական լեգիտիմություն չունի»։

դիտվել է 196 անգամ

Այս թեմայով

Դատարանը Բրիթնի Սփիրսին պարտավորեցրել է 2 միլ... Կիրանցի ճանապարհին իրավիճակը կրկին լարված է․ ... Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել... Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, ... Մայիս ամսվա եղանակային կանխատեսումը Նոյեմբերին Ադրբեջանում կանցկացվի խորհրդարանի ... Շվեյցարիան Ռուսաստանին չի հրավիրել մասնակցելո... «Հանքարդյունաբերական ոլորտը և նորակառույց ճան... Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է ... Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է ... Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ... Ուսուցիչը բռնություն է գործադրել աշակերտների ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշ... ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցել ոչ ... Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությո... ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եր... Մակրոնը վերահաստատել է, որ չի բացառում Ուկրաի... Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ ... ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգայի... Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը ... Չափազանց կարևոր է թե՛ պատասխանատու լրագրությա... ՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողնե... «Մի՛ խախտեք Մայր օրենքը»․ «Հայաքվե» նախաձեռնո... Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հա... Եթե առաջարկն ընդունվի, ՎՎԾ-ն կշարունակի մնալ ... Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարմ... Սպանություն` Հրազդանի կիրճում գործող ռեստորան... 2022-ի համեմատությամբ 2023-ին դրական լուծում ... Ինչպես է վաղ առավոտյան ոստիկանությունն ուժ կի... ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությու... Կիրանցում ամենուր ոստիկաններ են (տեսանյութ) 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս ... Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW... ՀՀ-ում տարածված մողեսների տեսակներն անվտանգ ե... Իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից.... Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանո... ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ»... Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ... ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 ... Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվո... ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ ք... Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը․ Բագրատ... «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը... ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել ե... Լոռու մարզում գործող կարի ֆաբրիկայից 39-ամյա ... «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները... Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տա... Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օր... Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկա... Երևանի բուսաբանական այգում կառուցվում է Արցախ... Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև ... Երբ Փաշինյանը կիրանցցիներին անվանեց «սիրելի ք... Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն ... Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ու... Կիրանցում բռնի ուժ են կիրառել երեխաների, կանա... Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստա... Անցյալում ձեզնից շատերը ոչինչ են եղել, իսկ այ... Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաննե... Ասում էին՝ դուք եք դեմներս կանգնել, դե կերեք,... ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն Սպանություն՝ հյուրանոցային համալիրի հարևանութ... Չեն վերադառնալու թիկնապահների՝ լրագրողներին, ... Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման ... Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ... Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնի... Դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներով․ Ուղիղ... Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակ... Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղա... Ոստիկանները փակել են մուտքը դեպի Կիրանց Աստղագուշակ` մայիսի 2-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ավտովթար-վրաերթ՝ Երևանում. «Kia»-ն կոտրել է ա... Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում... Նավթի գները նվազել են ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության... Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծ... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Ինչ վիճակի են հասցրել պայքարի խորհրդանիշ՝ 96-... Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ վրաերթի ենթա... Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալի... Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմու... Հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանությ... Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յու... Զորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պ... Ջուր չի լինելու Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն ... Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախ... ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր ... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հա... Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկ... Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում․ «... Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ ... Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պ... Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրակ... Խոշոր վթար՝ Արագածոտնի մարզում. ընտանիքի 4 ան...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan