Երևան, 01.Մայիս.2024, 00:00 |
Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում հրդեհվել են բն... Զբոսաշրջիկների թիվը 3%–ով նվազել է Ընդլայնումը կենսական նշանակություն ունի Եվրամ... Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դո... Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր... Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներ... Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց չենք ուզում չաշ... Վրաստանում ցուցարարների նկատմամբ արցունքաբեր ... Ուկրաինայի վստահությունը ՆԱՏՕ-ում իր դաշնակից... Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստ... Սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերվա... Դեսպան Մակունցը փորձագետներին ներկայացրել է Հ... Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լին... Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձա... Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, ք... Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն հեռախոսազրույց են ուն... Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մ... Վարդենիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբեր... Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև ռազմարդյունա... Civic.am-ի լրագրողը ճանաչվել է տուժող. ՔԿ-ն մ... «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել ... Տավուշից գյուղեր հանձնելով` Հայաստանի դարպասն... Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերմա... Գավառում 67-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 1... ՔՊ վարչությունը որոշել է ստեղծել Գյումրու և Մ... Պահանջում ենք 24 ժամվա ընթացքում պատասխանատվո... ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն ա... Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոց... «Պայքարիր, քանի դեռ քո տունն էլ չեն հանձնել թ... Քաղաքացիներ փակել են Արշակունյաց պողոտան Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկաննե... Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկ... Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագ... Ընտրական հանցագործությունների և այլ խախտումնե... «Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայու... G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից... Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօր... Ռուբեն Ռուբինյանն ու Խերտ Յան Կուպմանին քննար... «Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիս... Ֆրանսիայի Ազգային ժողովը ասորիների կոտորածներ... 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի.... «Սա միայն Տավուշի խնդիրը չէ»․ Հանուն հայրենիք... Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել... ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը... Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատո... Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողութ... Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլե... Լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պա... Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային հավսար-զգաստ ա... ՆԳ նախարարությունը և Ասիական զարգացման բանկը ... Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնվությո... «Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսած... Պայթուցիկի նմանվող առարկա են նետել հյուրանոցա... Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հա... Հայաստանի իշխանությունների գործողությունները ... Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադա... Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմու... Կապ է հաստատվել Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոն... Դարակերտի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի. Մաս... 113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տ... Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ... Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել ... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվե... Վլադիմիր Սոլովյովի հաղորդման փոխարեն Հայաստան... Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդ... Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Փաշինյանն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը ... Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. հ... Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստ... Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստան... Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ ... Պարույր Հովհաննիսյանն ու Ֆրանսիայի Սենատի անդ... Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում... ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել ... Փաշինյանը ջրով ինչ-որ օրինակ ցույց տվեց, կեսը... Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել... ԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հ... 16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ող... Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի ... ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխ... Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ ... Պապիկյանը Ֆրանսիայի սենատի ներկայացուցչի հետ ... ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման... Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստան... Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահ... Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մ... Ադրբեջանական այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20,534 ֆիզիկա... Վարչապետի հետ հանդիպումից հետո գյուղացիներն ա... Օդեսայում հրթիռակոծության հետևանքով կա 5 զոհ․... Տեղի է ունենում ՀՀ ԱԺ հերթական նիստը․ Ուղիղ Նավթի գները նվազել են 24 ժամ ջուր չի լինելու Քննչական գործողությունների ընթացքում նրանց նկ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 30-ի համար Տուլայում 16 մարդ արգելափակվել է շղթա կարուսե... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի...

Անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը․ ԳԱԱ

ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովն ընդունեց որոշում «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի մասին»

Սույն թվականի ապրիլի 3-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովն ընդունեց որոշում «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի մասին»։ Որոշման մեջ նշված է․

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ընդլայնված ընդհանուր ժողովը

- քննարկելով ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհեր) խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների փոխգործակցության հնարավորությունների հարցը,

- ենթադրելով, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի ներդրումը կնպաստի ՀՀ-ում բուհական կրթության արդիականացմանն ու միջազգային մրցունակության բարձրացմանը,

- հաշվի առնելով ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների առաջարկությունները պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի վերաբերյալ,

- հիմք ընդունելով ՀՀ բարձրագույն կրթության և գիտության զարգացման արդի փուլը, տասնամյակներով ձևավորված և արդեն իսկ կայացած ավանդույթների ու միջազգային ճանաչում ունեցող գիտական դպրոցների պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը,

- հաշվի առնելով գործընթացի մասնակիցների/շահառուների լիարժեք համաձայնության բացակայությունը,

- հիմք ընդունելով գիտական և գիտակրթական բնագավառների կազմակերպման համաշխարհային փորձը՝

համարում է՝

- տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների համար էլ,

- անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով,

- անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն` բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր,

- ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը,

- նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերին:

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում գիտության և կրթության ինտեգրման առավել արդյունավետ և քիչ ռիսկային ու իրատեսական տարբերակն է.

1. ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են այն բուհերը և գիտական կազմակերպությունները և/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ),

2. ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում),

3. ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ,

4. հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս։

Ինտեգրման վերը հիշատակված տարբերակը հնարավորություն կտա գիտական և գիտակրթական բնագավառներում ապահովել և՛ կազմակերպման ձևերի բազմազանություն, և՛ գիտատեխնոլոգիական առաջընթացի զարգացման համար անհրաժեշտ մրցակցային պայմաններ։

ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համագործակցությունը հնարավոր է կազմակերպել/իրականացնել ինտեգրման հետևյալ գործառույթների շրջանակում`

1. հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում բուհերի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը,

2. համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում բուհերում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և համատեղ միավորի տեղակայման բուհի միջև պայմանագրերի հիման վրա,

3. բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով,

4. գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` բուհ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով։

Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից չափանիշներին համապատասխան բուհեր ձևավորելու/հիմնադրելու միջոցառումները պետք է մի կողմից միտված լինեն նոր ձևավորվող բուհերում ժամանակակից գիտահետազոտական միջավայր ապահովելուն ու գիտության արդի պահանջներին համապատասխան գիտակրթական գործառույթներ կազմակերպելուն («research-based education»՝ հետազոտությունների վրա հիմնված կրթություն), մյուս կողմից պետք է պահպանվեն ու զարգացվեն Հայաստանի գիտական ավանդույթները և նպաստեն միջազգային գիտական/գիտատեխնիկական տարածքում մեր գիտական կազմակերպությունների ձեռքբերումների և ուրույն տեղի պահպանմանն ու զարգացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով:

Ակնկալում ենք պատկան մարմինների գործուն աջակցությունը՝ ԳԱԱ կառուցվածքի ու կառավարման մեխանիզմների արդիականացմանը և գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ԳԱԱ առաջարկներին ընթացք տալու հարցում»։

Որոշումը դրվել է շրջանառության մեջ։

դիտվել է 112 անգամ

Այս թեմայով

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում հրդեհվել են բն... Զբոսաշրջիկների թիվը 3%–ով նվազել է Ընդլայնումը կենսական նշանակություն ունի Եվրամ... Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դո... Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր... Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներ... Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց չենք ուզում չաշ... Վրաստանում ցուցարարների նկատմամբ արցունքաբեր ... Ուկրաինայի վստահությունը ՆԱՏՕ-ում իր դաշնակից... Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստ... Սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերվա... Դեսպան Մակունցը փորձագետներին ներկայացրել է Հ... Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լին... Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձա... Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, ք... Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն հեռախոսազրույց են ուն... Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մ... Վարդենիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբեր... Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև ռազմարդյունա... Civic.am-ի լրագրողը ճանաչվել է տուժող. ՔԿ-ն մ... «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել ... Տավուշից գյուղեր հանձնելով` Հայաստանի դարպասն... Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերմա... Գավառում 67-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 1... ՔՊ վարչությունը որոշել է ստեղծել Գյումրու և Մ... Պահանջում ենք 24 ժամվա ընթացքում պատասխանատվո... ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն ա... Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոց... «Պայքարիր, քանի դեռ քո տունն էլ չեն հանձնել թ... Քաղաքացիներ փակել են Արշակունյաց պողոտան Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկաննե... Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկ... Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագ... Ընտրական հանցագործությունների և այլ խախտումնե... «Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայու... G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից... Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօր... Ռուբեն Ռուբինյանն ու Խերտ Յան Կուպմանին քննար... «Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիս... Ֆրանսիայի Ազգային ժողովը ասորիների կոտորածներ... 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի.... «Սա միայն Տավուշի խնդիրը չէ»․ Հանուն հայրենիք... Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել... ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը... Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատո... Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողութ... Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլե... Լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պա... Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային հավսար-զգաստ ա... ՆԳ նախարարությունը և Ասիական զարգացման բանկը ... Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնվությո... «Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսած... Պայթուցիկի նմանվող առարկա են նետել հյուրանոցա... Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հա... Հայաստանի իշխանությունների գործողությունները ... Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադա... Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմու... Կապ է հաստատվել Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոն... Դարակերտի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի. Մաս... 113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տ... Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ... Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել ... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվե... Վլադիմիր Սոլովյովի հաղորդման փոխարեն Հայաստան... Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդ... Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Փաշինյանն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը ... Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. հ... Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստ... Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստան... Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ ... Պարույր Հովհաննիսյանն ու Ֆրանսիայի Սենատի անդ... Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում... ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել ... Փաշինյանը ջրով ինչ-որ օրինակ ցույց տվեց, կեսը... Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել... ԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հ... 16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ող... Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի ... ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխ... Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ ... Պապիկյանը Ֆրանսիայի սենատի ներկայացուցչի հետ ... ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման... Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստան... Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահ... Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մ... Ադրբեջանական այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20,534 ֆիզիկա... Վարչապետի հետ հանդիպումից հետո գյուղացիներն ա... Օդեսայում հրթիռակոծության հետևանքով կա 5 զոհ․... Տեղի է ունենում ՀՀ ԱԺ հերթական նիստը․ Ուղիղ Նավթի գները նվազել են 24 ժամ ջուր չի լինելու Քննչական գործողությունների ընթացքում նրանց նկ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 30-ի համար Տուլայում 16 մարդ արգելափակվել է շղթա կարուսե... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan