Չի կարողանում մոռանալ. Բրիթնի Սփիրսը լուսանկար է հրապարակել Սեմ Ասղարիի հետ
Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասղարին լավ հարաբերություններ են պահպանել ամուսնալուծությունից հետո։ Երգչուհու նախկին սիրեցյալը նույնիսկ սատարել է աստղին նրա հուշերի թողարկումից հետո։ Համացանցը քննարկում է նրանց համատեղ լուսանկարը բաժանումից հետո։
Երգչուհին, ըստ ամենայնի, չի կարողանում մոռանալ նախկինին: Երգչուհին ֆիթնես մարզչի հետ կիսվել է հին լուսանկարով. «Անցյալ տարի իմ սիրելի պահերից մեկը Լենսի երկու գեղեցիկ փոքրիկներին տեսնելն էր: Շնորհավոր Սուրբ Զատիկ»,- մակագրել է նա լուսանկարը։
Անցյալ տարվա գարնանը լուրեր տարածվեցին, որ Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասղարին ամուսնալուծության եզրին են։ Տաբլոիդներն այն ժամանակ արդեն գրել էին, որ զույգը միասին չի ապրում։ Սակայն դրանից որոշ ժամանակ անց երգչուհին Սեմի հետ լուսանկար էր հրապարակել, որում նրանք շատ երջանիկ տեսք ունեին: Թվում էր, թե աստղերի միջև եղած բոլոր թյուրիմացությունները մնացլ են հետևում, բայց պարզվեց, որ այդպես չէ։ 2023 թվականի ամռանը լրատվամիջոցները հայտնեցին նրանց ամուսնալուծության մասին։