Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Երեխաները հետաքրքրասեր են և հաճախ ուսումնասիրում են պայուսակների, պահարանների պարունակությունը:
Գրավիչ փաթեթավորմամբ գունավոր հաբեր գտնելիս` երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն:
ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.
«Սիրելի ծնողնե՛ր, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:
-Նախքան երեխային վիտամին կամ դեղ տալը միշտ խորհրդակցեք բժշկի հետ:
Նաև`
-երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում,
-դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով` չշփոթելու համար,
-նախքան դեղը երեխային տալը` կարդացե՛ք ներդիր թերթիկը,
-սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները»: