Երևանում բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 22։10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Նոր Զովք սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են BMW X6, Toyota և BMW մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։