Իրանում երկրաշարժ է գրանցվել
![](/timthumb.php?src=disc/05-03-24/918a56e0390034466f99bc762b9f01c7.jpg&w=450)
Իրանի հարավ-արևելքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 7։50-ին, էպիկենտրոնը գտնվել է Ֆանուջ քաղաքից (բնակչությունը` 13 հազար) 58 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: