Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում․ շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները
![](/timthumb.php?src=disc/04-03-24/bdb1b2bfd6176b2776fec5dee48396dd.jpg&w=450)
Արդեն 4 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում առաջացած հերթական կրակի դեմ։
Shamshyan.com-ի տեղեկություններով, աշխատանքներին ներգրավված են մեծ թվով հրշեջ-փրկարարներ և Երևանի փրկարարական վարչության շտաբի փրկարարները։
Կրակի օջախները հազարից ավելի հատվածներում է։ Այս պահին հրշեջները շարունակում են աշխատանքը։