Ուռուցքաբանը զգուշացրել է մեծ որովայնի մեկ վտանգի մասին
Որովայնի չափի զգալի աճը կարող է կապված լինել մեսոթելիոմայի՝ որովայնի առաջնային չարորակ ուռուցքի առաջացման հետ, զգուշացրել է ուռուցքաբան, քիմիաթերապևտ Անտոն Իվանովը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ նա Gazeta.ru-ի հետ զրույցում նշել է մեծ որովայնի առաջացման վտանգավոր պատճառ։
Նրա խոսքով, հիվանդության սկզբնական փուլում ուռուցք ունեցողները կարող են բողոքել որովայնի խոռոչի անհարմարությունից և ցավից, որը չունի հստակ տեղայնացում, բացի այդ կարող է նկատվել թուլություն, քաշի և ախորժակի կորուստ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, փորկապություն, փքվածություն, գիշերային քրտնարտադրություն և արյան մակարդելիության բարձրացում:
Որովայնի աճը պայմանավորված է հեղուկի կուտակմամբ, որը սովորաբար ուղեկցում է այս ուռուցքի զարգացմանը։ Իվանովը հավելել է, որ մեծ ուռուցքը կարող է արգելափակել աղիները և հանգեցնել խցանման։
Նա նշել է, որ որովայնային մեսոթելիոմայի զարգացումը կարող է պայմանավորված լինել ասբեստի (ասբեստի փոշու) երկարատև ազդեցությունից, որը հաճախ օգտագործվում է շինարարության, մետաղի, ապակու, ավտոարդյունաբերության և այլ ոլորտներում: Բացի այդ, իոնացնող ճառագայթումը և վիրուսային վարակը կարող են հանգեցնել քաղցկեղի այս տեսակի զարգացմանը:
«Ախտանիշներն անմիջապես չեն ի հայտ գալիս։ Ուռուցքի ի հայտ գալու պահից մինչև առաջին գանգատների ի հայտ գալը կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի, իսկ ասբեստի ազդեցության պահից՝ 15-ից 50 տարի»,- ասել է ուռուցքաբանը։