Սյունիքի մարզում բախվել են Howo և «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարները. կա վիրավոր
Մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Կապանի օդանավակայանի հարևանությամբ բախվել են «ԳԱԶ-53» և Howo մակնիշի բեռնատարները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, «ԳԱԶ-53»-ը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները:
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։