Հրդեհ՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղում
Մարտի 3-ին՝ ժամը 10:35-ին, քաղաքացին դիմել է Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ այն մասին, որ Նորամարգ գյուղի Մաշտոցի փողոցում այրվում է անասնագոմի տանիք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։15-ին, մարվել` 11։37-ին: Այրվել է անասնագոմի տանիքի (մոտ 30 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 24 քմ հատված։